Տնտեսական

16.04.2015 13:38


«Սանիտեք»–ի նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել

«Սանիտեք»–ի նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել

Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի գործողություն են իրականացրել Երևանի մաքրությամբ զբաղվող «Սանիտեք» ընկերության նախկին աշխատակիցները։ Նրանք պահանջում են վճարել շուրջ հինգ ամսվա իրենց աշխատավարձի պարտքը:

Նախկին աշխատակիցները «7օր»–ի հետ զրույցում նշել են, որ «Սանիտեք»-ը «Կենտրոն մաքրություն» ընկերության լուծարումից հետո իրենց հետ աշխատանքային նոր պայմանագիր չի կնքել, և վերջնահաշվարկ չի արել։

«Աշխատացրին, փողը չտվին. խաբեցին։ Մենք հո ողորմություն չե՞նք ուզում. մեր գումարն ենք պահանջում»,–ասել են բողոքի ակցիան իրականացնողները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը