Լրահոս

17.04.2015 18:36


Հրացան, նռնակ և 217 փամփուշտ՝ Երևանի Բուզանդի փողոցում, քանդված շենքի մոտ

Հրացան, նռնակ և 217 փամփուշտ՝ Երևանի Բուզանդի փողոցում, քանդված շենքի մոտ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Երևանի Բուզանդի փողոցի թիվ 101 հասցեում գտնվող քանդված շենքի մոտ զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ԻԺ 58» տիպի, 18 մմ տրամաչափի, ողորկափող, երկփողանի որսորդական հրացան, նռնակ` առանց պայթուցիչի, տարբեր տրամաչափի 217 փամփուշտ և ստվարաթղթե 2 գլան:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը