Աշխարհ

18.04.2015 10:00


ՆԱՏՕ–ում բացատրել են, որ ՀՀՊ համակարգերը չեն սպառնում ՌԴ անվտանգությանը

ՆԱՏՕ–ում բացատրել են, որ ՀՀՊ համակարգերը չեն սպառնում ՌԴ անվտանգությանը

Եվրոպայում հակահրթիռային պաշտպանական համակարգերի ընդլայնումն ուղղված չէ Ռուսաստանի դեմ։ Այս մասին, «Գազետա»–ի փոխանցմամբ, նշվում է ՆԱՏՕ–ի պաշտոնական կայքում։

«ՀՀՊ համակարգերը սպառնալիք չեն ներկայացնում Ռուսաստանի համար»,–ասվում է հաղորդագրության մեջ։

ՆԱՏՕ–ում նշել են, որ աշխարհագրական առումով և ֆիզիկապես ՀՀՊ համակարգերը չեն կարող ոչնչացնել ՌԴ միջմայրցամաքային հրթիռները՝ գտնվելով Ռումինիայում և Լեհաստանում։

Դաշինքում նաև նկատել են, որ այդ համակարգերը բավական սահմանափակ են։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՆԱՏՕ–ն կշարունակի հետագայում էլ զբաղվել Եվրոպայում ՀՀՊ համակարգերի ընդլայնմամբ՝ չնայած Իրանի հետ միջուկային խնդրով ձեռք բերած համաձայնությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը