Լրահոս

18.04.2015 15:55


Թմբուկավոր ատրճանակ, 2 նռնակ և 98 փամփուշտ՝ եկեղեցու մոտ

Թմբուկավոր ատրճանակ, 2 նռնակ և 98 փամփուշտ՝ եկեղեցու մոտ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ զենք-զինամթերք է թողնում:
Ոստիկանության ծառայողները Երևանի Իսրայելյան թիվ 21 շենքի մոտ հայտնաբերել են ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, 2 նռնակ՝ պայթուցիչներով, և տարբեր տրամաչափի 98 փամփուշտ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը