Լրահոս

19.04.2015 14:50


Հրդեհ տան տանիքում

Հրդեհ տան տանիքում

Ապրիլի 19-ին, ժամը 09.40-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սմբատ Զորավար փողոցի թիվ 2 տան տանիքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.58-ին, մարվել` 10.10-ին: Ամբողջությամբ այրվել են Հ. Վ.-ին պատկանող տան (մոտ 20 քմ) գույքը և տանիքի փայտյա կառուցատարրերը:

Այս խորագրի վերջին նյութերը