Լրահոս

20.04.2015 02:24


Հրդեհ Սիսավան գյուղում. այրվել է մոտ 200 կգ ձավար

Հրդեհ Սիսավան գյուղում. այրվել է մոտ 200 կգ ձավար

Ապրիլի 19-ին՝ ժամը 14.48-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սիսավան գյուղի Բարեկամության փողոցում չբնակեցվող տան տանիքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան փողոցի թիվ 27/1 տանը հարակից ձավարեղենի մշակման արտադրամասի չորանոցում (9 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.05-ին, մարվել` 15.15-ին: Այրվել է մոտ 200 կգ ձավար:

Այս խորագրի վերջին նյութերը