Լրահոս

20.04.2015 21:43


Նռնակ, նռնականետ, ինքնաձիգի պահունակ և փամփուշտներ՝ ավտոտնակների հետնամասում

Նռնակ, նռնականետ, ինքնաձիգի պահունակ և փամփուշտներ՝ ավտոտնակների հետնամասում

Ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Մեծամոր քաղաքից Ակնալիճ գյուղ տանող ճանապարհահատվածի աջ մասում գտնվող նախկին ավտոտնակների հետնամասում զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 1 նռնականետ, «Ֆ-1» տիպի 1 նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի 1 դատարկ պահունակ և ինքնաձիգի տարբեր տրամաչափի 42 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը