Լրահոս

21.04.2015 10:20


Անակնկալի եկած համագյուղացին փորձել էր դիմել փախուստի, սակայն բռնվել էր տանտերերի կողմից

Անակնկալի եկած համագյուղացին փորձել էր դիմել փախուստի, սակայն բռնվել էր տանտերերի կողմից

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 19-ին՝ ժամը 16.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժին էր հրավիրվել 1991 թ. ծնված Միշա Օ.-ն և հաղորդում տվել, որ նույն օրը՝ ժամը 15.00-ի սահմաններում, համագյուղացին` 1997 թ. ծնված Արթուր Մ.-ն, մուտքի դուռը բացելով՝ իր բնակարանից գողացել է մետաղյա վզնոց` կախազարդով, այնուհետև տեսնելով իրեն և կնոջը, փորձել է դիմել փախուստի, սակայն բռնվել է իրենց կողմից և վերադարձրել գողոնը:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Արթուր Մ.-ն Սարդարապատ գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել:
Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը