Լրահոս

21.04.2015 13:32


Եղեգնաձորում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին

Եղեգնաձորում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին

Ապրիլի 21-ին՝ ժամը 00.40-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Վ.Գասպարյան փողոցում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ 2108» մակնիշի 28ՍԼ217 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Գ. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը