Լրահոս

21.04.2015 11:04


Քարաթափում Գորիս-Կապան ավտոճանապարհին

Քարաթափում Գորիս-Կապան ավտոճանապարհին

Այսօր առավոտյան՝ ժամը 6-7-ի սահմաններում, Գորիս-Կապան (Մ2) միջպետական նշանակության ավտոճանապարհի 246-247-րդ կիլոմետրեր հատվածում տեղի է ունեցել քարաթափում:

Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ 40-50 խորանարդ մետր ծավալի ժայռաբեկորները ճանապարհի երթևեկությունը դարձրել են միակողմանի:

Գորիսի ճանապարհաշինական ընկերության շինարարներն այս պահին կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը