Աշխարհ

21.04.2015 17:10


«Time»–ը հրապարակել է Պուտինի վաղ տարիքի լուսանկարներից

«Time»–ը հրապարակել է Պուտինի վաղ տարիքի լուսանկարներից

Ամերիկյան «Time» պարբերականը հրապարակել է երիտասարդ Վլադիմիր Պուտինի լուսանկարը։ «Գազետա»–ի փոխանցմամբ՝ հեղինակավոր ամսագիրը հայթայթել է ՌԴ ապագա նախագահի 1960-1990թթ. լուսանկարները։

2015–ին Պուտինը, շնորհիվ «Time»–ի ընթերցողների քվեարկության, հաղթող է ճանաչվել «Երկրագնդի ամենաազդեցիկ մարդ» անվանակարգում։

Նախագահը հայտարարել է, որ իրեն ընտրած ընթերցողներն այդկերպ իրենց հարգանքն են արտահայտել Ռուսաստանի հանդեպ։

Պուտինի արխիվային լուսանկարներին են կցվել նաև կենսագրական տեղեկություններ, որտեղ ընդգծվել է՝ ՌԴ նախագահի երիտասարդ տարիների մասին տեղեկատվություն դժվարությամբ է գտնվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը