Աշխարհ

21.04.2015 16:27


«Քլիթերո» ակումբի ֆուտբոլիստին վտարել են թիմից մարզադաշտում երկրպագուհու հետ սեքսի պատճառով (տեսանյութ)

«Քլիթերո» ակումբի ֆուտբոլիստին վտարել են թիմից մարզադաշտում երկրպագուհու հետ սեքսի պատճառով (տեսանյութ)

Անգլիայի 8–րդ ֆուտբոլային դիվիզիոնի «Քլիթերո» ակումբի հարձակվող Ջեյ Հարթին վտարել են թիմից այն բանից հետո, երբ մարզիկին բռնացրել են մարզադաշտում երկրպագուհու հետ սեքսով զբաղվելիս։ Այս մասին գրում է «The Daily Mai»–ը։

«Ես հարբած էի. չափից շատ էի խմել։ Ներողություն եմ խնդրում իմ ընտանիքից և բոլոր նրանցից, ովքեր կապված են «Քլիթերո»–ի հետ։ Ցավում եմ կատարվածի համար։ Այլևս չեմ տեսել այդ աղջկան և պատկերացում էլ չունեմ՝ ով է նա»,–հայտարարել է Հարթը։

Լրատվամիջոցը գրում է, որ ֆուտբոլիստը «Մոսսլի ԱՖՔ»–ից պարտություն կրելուց հետո (1:4) սեռական հարաբերություն է ունեցել 25–ամյա Բրայոնի Հիբբերթի հետ, որը երկու երեխա է դաստիարակում։

Ամեն ինչ կատարվել է անմիջապես պահեստայինների նստարանին։ Բացի այդ, մարզիկն ու աղջիկն այդ «գործընթացը» ձայնագրել են հեռախոսով, արդյունքում էլ տեսանյութը հայտնվել է համացանցում։

Ակումբի ղեկավարությանը սաստիկ զայրացրել է կատարվածը։ Չնայած 24–ամյա մարզիկի խնդրած ներմանը՝ նրա հետ գործարքը խզվել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը