Լրահոս

21.04.2015 16:31


Դիվերսիոն-հետախուզական ներթափանցման հերթական փորձը (լուսանկարներ)

Դիվերսիոն-հետախուզական ներթափանցման հերթական փորձը (լուսանկարներ)

Ապրիլի 20-ի՝ լույս 21-ի գիշերը՝ ժամը 05:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման հերթական փորձ: ՊԲ առաջապահ ուժերը ժամանակին հայտնաբերելով ադրբեջանական դիվերսիոն խմբի առաջացումը՝ անցել են շրջանաձև պաշտպանության և մերձամարտի բռնվել նրա հետ: Շուրջ քառորդ ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդը դեպքի վայրում է թողել արյան բազմաթիվ հետքեր, 5 հատ նռնակի մաս, ՎՈԳ-25-ի մեկ արկ, 5 դատարկ պահունակ, հատուկ դիպուկահար հրացանի («Վինտարեզի») 1 պահունակ` 4 փամփուշտով, կապի համար նախատեսված 1 կոճ, բժշկական ասեղներ, տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ և ճողոպրել իր ելման դիրքերը:

Ըստ հավաստի տեղեկությունների՝ ադրբեջանական կողմը մարտի ընթացքում տվել է առնվազն 1 զոհ և վիրավորներ:

ՊԲ դիրքապահ ուժերը կորուստներ չեն ունեցել:

Միջադեպի հետ կապված մյուս մանրամասները ճշտվում են:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն


Այս խորագրի վերջին նյութերը