Աշխարհ

22.04.2015 20:14


Երեխայի լուսանկարում սամուրայի ուրվական է նկատվել (լուսանկարներ)

Երեխայի լուսանկարում սամուրայի ուրվական է նկատվել (լուսանկարներ)

Կանադայի քաղաքացին ցնցվել է, երբ ուշադրությամբ նայել է արձակուրդներին Ճապոնիայում արված լուսանկարները։

Նկարներից մեկում, որտեղ նրա աղջիկն է, տարօրինակ մի օբյեկտ է նկատվել՝ մարդկային ոտքեր հիշեցնող։ Անհանգստացած հայրը պատկերացում չունի՝ ինչպես են դրանք հայտնվել լուսանկարում։

«Mirror»–ի փոխանցմամբ՝ ուշադիր նայելու դեպքում անմիջապես աղջնակի հետևում իսկապես կարելի է տեսնել կոշիկներով ոտքեր։

Ուշագրավ է, որ երեխան նկարվելու համար կեցվածք է ընդունել այն ծովածոցի ֆոնին, որը տեղակայված է Կանագավա ճապոնական պրեֆեկտուրայում. այնտեղ սամուրայների հսկայական գերեզման կա։

«Սա լուսանկարել է իմ ընկերը։ Ես ճանաչում են նրան երկար տարիներ. նա երբեք չէր փորձի խաբել ինձ կամ «Ֆոտոշոփով» մշակել աղջկաս լուսանկարը։ Այդուհանդերձ, նա նույնպես չի կարողանում բացատրություն տալ՝ որտեղից են հայտնվել տղամարդու կոշիկները»,–ասել է կանադացին։

Ի դեպ, սա ընտանեկան լուսանկարում ուրվականի հայտնվելու առաջին դեպքը չէ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ տարօրինակ կերպարանք է նկատվել գարեջրատանը ժամանակ անցկացնող բրիտանական ընտանիքի լուսանկարում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը