Լրահոս

24.04.2015 20:18


Դաշտում ծեծել է համագյուղացուն

Դաշտում ծեծել է համագյուղացուն

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 23-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Բաղրամյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Քարակերտ գյուղի բնակչուհի Էմմա Մ.-ն և հայտնել, որ գյուղի դաշտում ծեծել են իր տղային:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Քարակերտ գյուղի դաշտում, վիճաբանության ժամանակ, 1990 թ. ծնված Հուսիկ Ա.-ն ծեծի է ենթարկել 1998 թ. ծնված Գևորգ Մ.-ին` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը