Լրահոս

24.04.2015 23:23


Բեռնատարը հայտնվել է ջրանցքում

Բեռնատարը հայտնվել է ջրանցքում

Ապրիլի 24-ին, ժամը 13.10-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում բեռնատարը դուրս է եկել երթևեկելի մասից, սահել և մեկ անիվով հայտնվել ջրատարում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Սպիտակ – Երևան հատվածի 19-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 01L748 պետհամարանիշով (վարորդ` Վ. Դ.) բեռնատարը դուրս է եկել երթևեկելի մասից և հետևի անիվով հայտնվել ջրանցքում. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները բեռնատարը դուրս են բերել երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը