Լրահոս

25.04.2015 13:58


Տուրիստական ավտոբուսն արգելափակվել է ձյան մեջ

Տուրիստական ավտոբուսն արգելափակվել է ձյան մեջ

Ապրիլի 25-ին՝ ժամը 01.52-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-1 ավտոճանապարհի Ղազանչի-Բավրա հատվածում տուրիստական ավտոբուսն արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Սատուր Տուր» տուրիստական կազմակերպության «Մերսեդես» մակնիշի 777LA71 պետհամարանիշով (վարորդ Ա. Չ.) ավտոբուսը:

***

Ապրիլի 25-ին՝ ժամը 00.19-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի 56vp555 պետհամարանիշով (վարորդ` Վ. Ե.) ավտոմեքենան:

***
Ապրիլի 25-ին՝ ժամը 00.11-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Վանաշեն գյուղի մոտակայքում «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Վեդի գետում. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2121» մակնիշի 57TR777 պ/հ (վարորդ Սուրեն Ամիրջանյան) ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը