Աշխարհ

25.04.2015 11:02


Հանդիպել են Օլանդն ու Ալիևը

Հանդիպել են Օլանդն ու Ալիևը

Այսօր Բաքվում հանդիպել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «АПА» գործակալությունը հայտնում է, որ նրանց հանդիպումից հետո Ֆրանսիայի և Ադրբեջանի կրթության նախարարությունների միջև ստորագրվել է Ադրբեջանա-ֆրանսիական համալսարանի ստեղծման մասին արձանագրություն:

Հիշեցնենք, որ Օլանդը Բաքու է այցելել ապրիլի 24-ի երեկոյան՝ Երևանում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին մասնակցելուց հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը