Լրահոս

25.04.2015 20:13


ՃՏՊ Աբովյան փողոցում

ՃՏՊ Աբովյան փողոցում

Ապրիլի 25-ին, ժամը 15.38-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Տոյոտա» մակնիշի և «Մերսեդես» մակնիշի 07 QQ 777 պետհամարանիշով ավտոմեքենաները, ինչի հետևանքով հետիոտն՝ 1995 թ. ծնված Ն. Փ.-ը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել է թիվ 1 կլինիկական հիվանդանոց:

Հրշեջ-փրկարարները իրականացրել են հերթապահություն՝ մինչ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի ամբողջական դատարկվելը:

Այս խորագրի վերջին նյութերը