Լրահոս

26.04.2015 16:23


ՃՏՊ Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում

ՃՏՊ Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում

Ապրիլի 25-ին, ժամը 20.58-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 33 OV 721 և «Ռենո» մակնիշի 32 LO 827 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ռենո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի ծառին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` 1965 թ. ծնված Ա. Գ.-ը («Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ) հոսպիտալացվել է «Մալաթիա» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Օպել» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը