Լրահոս

27.04.2015 07:46


Որոշ տարածքներ կհոսանքազրկվեն

Որոշ տարածքներ կհոսանքազրկվեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 27-ին`պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն.

Երեւան քաղաքի`

«Հարավ» մասնաճյուղ`

10:30 -13:30 Ալեք Մանուկյան փ. 10, 15, 15Ա, 17 շենքերը, Այգեստան 7փ. 1-18, Հրանտ Շահինյան 1, 2, 11, 12 սեփական տները եւ հարակից հանրային բաժանորդները,

14:00 -16:30 Չարենցի փ. 23, 31 շենքերը, Այգեստան 9փ. 87-103; 10փ. 38-62 սեփական տները եւ հարակից հանրային բաժանորդները,

Արմավիրի մարզի`

11:00-13:00 Սարդարապատ գյուղը, 11:00-17:00 Արեւաշատ, Մուսալեռ, Պտղունք, Թաիրով եւ Փարաքար գյուղերը,

Արարատի մարզի`

10:00-12:00 Վեդի քաղաքի Մաշտոցի փողոցը մասնակի,

10:00-15:00 Ոսկետափ գյուղը, Այգավան գյուղը մասնակի,

10:00-16:00 Ավշար գյուղը, Այգավան գյուղը մասնակի,

10:30-16:00 Վերի Արտաշատ գյուղը մասնակի, Քաղցրաշեն գյուղը մասնակի,

Վայոց Ձորի մարզի`

10:00-16:00 Կարմրաշեն, Հեր-Հեր գյուղերը,

Շիրակի մարզի`

11:00 -16:00 Գյումրի քաղաքի Վարդաբաղ թաղամասը, Մուշ-2 թաղամասի սեփական տները:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաեւ այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երեւան քաղաքի բնակիչները 1-80 եւ 0 8000 0 180 եւ մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Այս խորագրի վերջին նյութերը