Լրահոս

27.04.2015 09:56


Ավտոմեքենան հայտնվել է Դեբետ գետում

Ավտոմեքենան հայտնվել է Դեբետ գետում

Ապրիլի 27-ին, ժամը 03.55-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Բագատաշեն-Վանաձոր 15 կմ-ի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Դեբետ գետում, տուժածներ չկան. ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վանաձոր-Բագրատաշեն Մ6 միջպետական ավտոճանապարհի 65-րդ կմ-ի մոտակայքում, Ախթալա քաղաքի սկզբնամասում, «Հոնդա ակորդ» մակնիշի Р062СК/26/RUS պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Ա. Բ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 5 մ) և հայտնվել Դեբետ գետում. ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայի ուղևորներ՝ Հ. Փ.-ին (ծնվ. 1960թ.), Գ. Մ.-ին (ծնվ. 1958թ.) և Դ. Կ.-ին (ծնվ. 1988թ.) տեղափոխել են Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ վերջիններս հետազոտվելուց հետո դուրս են գրվել:

Այս խորագրի վերջին նյութերը