Լրահոս

27.04.2015 12:02


Խոշոր եղջերավոր անասունն ընկել է ձորը (մոտ 15 մ)

Խոշոր եղջերավոր անասունն ընկել է ձորը (մոտ 15 մ)

Ապրիլի 26-ին՝ ժամը 21.25-ին, ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղում խոշոր եղջերավոր անասունն ընկել է ձորը (մոտ 15 մ). դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը ճանապարհի անանցանելիության պատճառով մոտ 2 կմ հատվածը շարունակել է ոտքով:
Հրշեջ-փրկարարները Ս.Ջ.-ի կենդանուն անվնաս դուրս են բերել ձորից:


***

Ապրիլի 26-ին՝ ժամը 12.45-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի Բրյուսով թաղամասի թիվ 63 շենքի Հ. Հ.-ին (ծնվ. 1926 թ., ծանրաքաշ) 7-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Ապրիլի 26-ին՝ ժամը 12.31-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Գայի փողոցում՝ ոստիկանության շենքի մոտակայքում կայանած վերամբարձ կռունկի ճոպանը թուլացել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գայի փողոցի թիվ 6 հասցեում գտնվող կիսակառույց շինությանը հարակից չշահագործվող վերամբարձ կռունկի ճոպանը կախվել է, այն բարձրացնելու և հավաքելու համար անհրաժեշտ է օգնություն:
Հրշեջ-փրկարարները ճոպանը հավաքել և կապել են մոտ 7 մ բարձրության վրա:


***

Ապրիլի 26-ին՝ ժամը 11.54-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 15/1 շենքի վատառողջ բնակչին 12-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Ս. Հ.-ին (ծնվ. 1940 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Այս խորագրի վերջին նյութերը