Լրահոս

27.04.2015 13:47


Դատապարտյալի՝ դոնդողով շոկոլադե կոնֆետի միջից հայտնաբերել են երկու դեղահաբ

Դատապարտյալի՝ դոնդողով շոկոլադե կոնֆետի միջից հայտնաբերել են երկու դեղահաբ

Ապրիլի 22-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Մ.-ի անվամբ քաղաքացի Ս. Վ.-ի կողմից բերված հանձնուքում, դոնդողով շոկոլադե կոնֆետի միջից հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային փաթեթով փաթեթավորված «B 8» գրառմամբ 0,786 գրամ ընդհանուր քաշով երկու դեղահաբ:

Իսկ ապրիլի 25-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, նույն հիմնարկի արգելագոտու երկրորդ և երրորդ պահակակետերի միջև ընկած հատվածում՝ հիմնական պատի մոտ, հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ, առկա՝ «B 8» գրառմամբ, 0,394 գրամ ընդհանուր քաշով սպիտակ դեղահաբ:

Հայտնաբերված դեղահաբերն ուղարկվել են փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը