Լրահոս

27.04.2015 13:50


Արջը վնասել է մեղվի փեթակները

Արջը վնասել է մեղվի փեթակները

Ապրիլի 27-ին՝ ժամը 10.01-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. ապրիլի 26-ի՝ լույս 27-ի գիշերը արջը ներխուժել է Վայոց ձորի մարզի Թառաթումբ գյուղ և վնասել մեղվի փեթակներ:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն:

Պարզվել է, որ արջը մտել է 3-րդ փողոցի Ս. Ա.-ին պատկանող թիվ 11 տան բակ, և վնասել մեղվի 4 ընտանիք:

Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի գյուղվարչության առաջատար մասնագետը և ՃԿԱԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու աշխատակիցը:

Այս խորագրի վերջին նյութերը