Աշխարհ

27.04.2015 20:26


Ռուբիկ–կուբիկի հավաքման համաշխարհային ռեկորդ է գրանցվել՝ 5,25 վրկ (տեսանյութ)

Ռուբիկ–կուբիկի հավաքման համաշխարհային ռեկորդ է գրանցվել՝ 5,25 վրկ (տեսանյութ)

Փենսիլվանիայում Ռուբիկ–կուբիկի «լուծման» մրցույթին համաշխարհային ռեկորդ է գրանցվել։

«The Mirror»–ի փոխանցմամբ՝ Քոլլին Բերնսը 0,3 վայրկյանով բարելավել է նախորդ արդյունքը՝ խորանարդը հավաքելով 5,25 վայրկյանում։

Նշվում է, որ եզրափակչում յուրաքանչյուր մասնակից հինգ փորձի հնարավորություն է ունեցել։ Բերնսը նման արդյունքի է հասել երրորդ փորձից։

Դե, իսկ նախորդ ռեկորդի հեղինակը Հոլանդիայից Մեթս Վալքն էր. 2013–ին նա Ռուբիկ–կուբիկը հավաքել է 5,5 վայրկյանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը