Լրահոս

28.04.2015 22:01


Արտասահմանցիներին ցնցել են արջի հետ գրկախառնված ռուս մոդելները (լուսանկարներ)

Արտասահմանցիներին ցնցել են արջի հետ գրկախառնված ռուս մոդելները (լուսանկարներ)

«The Daily Mail»–ը գրում է, որ արտասահմանցիներին ցնցել է ռուս մոդելներ Լիդյա Ֆետիսովայի և Մարիա Սիդորովայի՝ կենդանի արջի հետ մերձմոսկովյան անտառում արված ֆոտոշարքը։

Աղջիկները լուսանկարվել են 650 կգ կշռող հսկա կենդանու հետ գրկախառնված, երբեմն՝ նրա մեջքին։

Ֆոտոշարքը նվիրված է հակաորսորդական արշավին՝ կենդանիների ոչնչացումն արգելելու նպատակով։

Լուսանկարիչն ու մոդելներն այդկերպ ցույց են տվել՝ ինչպիսին կարող են լինել մարդու և կենդանու փոխհարաբերությունները։

Ստեփան անունով արջը, որը ֆոտոշարքից հետո համացանցում մեծ համբավ է ձեռք բերել, «դաստիարակվել է» կրկեսի արհեստավարժ մարզչի կողմից։ Պարզվել է՝ արջի մայրն էլ ժամանակին դարձել է որսորդների զոհը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը