Աշխարհ

01.05.2015 07:17


Բիլ Գեյթսի 15 կանխագուշակությունները, որոնք իրականացել են

Բիլ Գեյթսի 15 կանխագուշակությունները, որոնք իրականացել են

Ամերիկացի բիզնես մագնատ, համակարգչային ծրագրավորող և գործարար Բիլ Գեյթսն իր «Business @ the Speed» գրքում 16 տարի առաջ մի քանի կանխագուշակություն էր արել, որոնք իրականություն են դարձել։

Գեյթսին հաճախ են համեմատում լեգենդար Սթիվ Ջոբսի հետ՝ պնդելով, որ «Microsoft»–ի հիմնադիրը չունի «Apple»–ի հիմնադրի կանխագուշակելու շնորհը։ Սակայն հետագան այլ բան ցույց տվեց։ Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ աշխարհի հետագա զարգացման տեսունակությունն էլ նրան դրդեց ստեղծել «Microsoft»–ը։

1999թ. Գեյթսը հետևյալ կանխատեսումներն էր արել իր «Business @ the Speed of Thought» գրքում՝

1. կայքեր, որտեղ կարելի է համեմատել գները,

Գեյթսը գրել էր, որ ապագայի շուկայում կհայտնվեն պորտալներ, որտեղ կարելի է ընտրել այս կամ այն ապրանքի համար լավագույն գինը։ Ներկայումս այդ սկզբունքով են աշխատում «Google»–ի «Amazon»–ը և «NexTag PriceGrabber» կայքը։

2. սմարթֆոններ և պլանշեթներ,

Գեյթսի կանխատեսումն ալյևս իրականություն է. այսօր բջջային սարքերի միջոցով մարդիկ ոչ միայն հաղորդակցվում են, այլ նաև կարևոր գործողություններ իրականացնում՝ ֆինանսական գործարքներից սկսած՝ մինչև հյուրանոցային համարների ամրագրում։ Ժամանակակից գաջեթները հաճախ չեն զիջում լիարժեք համակարգիչներին։

3. առողջապահությունն ու ֆինանսներն՝ առցանց,

Գեյթսը նշել էր, որ շնորհիվ համացանցի՝ առողջապահությունն ու ֆինանսական աշխարհը հսկայական ազդակ կստանան։ Այսօր ոչ միայն առողջապահական, այլև պետծառայություններով հեղեղված է ողջ համացանցը։ Իսկ «PayPal» և «Apple Pay» վճարային համակարգերը փոփոխել են սպառողական շուկան։

5. էլեկտրոնային ասիստենտներ, «խելացի» տուն,

«Google Now»–ն և «Siri»–ն դարձան Գեյթսի կանխատեսումների իրականացման ապացույցը։ Ինչ վերաբերում է «ցանցային» իրերին և «խելացի» տանը, ապա այստեղ էլ շուտով կսողոսկի հեղափոխությունը։ Ճիշտ է, դեռ բոլոր տեխնոլոգիաները մի միասնություն չեն կազմում, բայց ամեն ինչ դրան է տանում։

6. հետազոտական համակարգեր,

Գեյթսը համոզված էր, որ այս համակարգերը հանրամատչելի կդառնան։ Տներում կարող են տեղադրվել տեսախցիկներ, որոնք կարձանագրեն կարևորագույն իրադարձությունները։ Այդպես էլ եղավ։ Իզուր չէր, որ «Google»–ը 555 մլն դոլարով գնեց «Dropcam»–ը։

7. սոցիալական ցանցեր,

Աշխարհում պետք է հայտնվեն կայքեր, որոնցով կարելի է ընկերների և հարազատների հետ շփվել։ «Facebook»–ը և շատ այլ կայքեր լուծեցին այդ խնդիրը։

8. կոնտեքստային գովազդ,

Միլիարդատերը համոզված էր, որ գովազդը կծառայի կոնկրետ մարդու կարիքների համար՝ հիմնված նրա գնումների պատմության վրա։

9. պրոմո ակցիաներ,

Ուսումնասիրելով այցելուի գնումների պատմությունը՝ էլեկտրոնային համակարգերը զեղչեր կառաջարկեն համապատասխան ապրանքների և ծառայությունների համար։ «Siri»–ն և «Google Now»–ն այսօր շարունակում են ամենաշահավետ առաջարկները։

10. շփում կայքում՝ կոնտենտով. հետադարձ կապ տեսակոնտենտում,

Գեյթսը խոսում էր սպորտային մրցումների մասին, որոնք այսօր արդեն բազմաթիվ պորտալներ ցուցադրում են ուղիղ հեռարձակմամբ. դրանցից հետո կարելի է նաև մեկնաբանություն թողնել։

11. կոնտեքստային գովազդի հեռարձակում տեսակոնտենտի ժամանակ,

Ասվածի վառ ապացույցը «YouTube»–ն է. իհարկե, եթե կա գովազդի համար նախօրոք պայմանավորվածություն։

12. քաղաքական և սոցիալական խնդիրների քննարկման համացանցային հարթակներ,

Գեյթսը կարծում էր, որ ապագայում մարդիկ կարող են ոչ միայն քննարկել կարևորագույն իրադարձությունները, այլև ընդհանուրի կարծիքին հանգել համացանցերում։ Իրականում, իհարկե, ամեն բան փոքր–ինչ այլ կերպ դասավորվեց. ֆորումներում շփման արդյունքում միշտ չէ, որ ճշմարտությունը ջրի երես է դուրս գալիս, բայց, ընդհանուր առմամբ, Գեյթսը կանխագուշակել էր երևույթը. «Twitter»–ում և «Facebook»–ում խոսակցությունների արդյունքում մարդիկ հեղափոխություններ կազմակերպեցին Եգիպտոսում, Թունիսում, Լիբիայում։

13. թեմատիկ կայքեր, որոնք կախված չեն աշխարհագրությունից,

Ինչպես և կանխատեսել էր Գեյթսը, համացանցը ջնջեց պետությունների և էթնոսների միջև գծված սահմանները։ Այսօր անգլերենով և այլ լեզուներով թեմատիկ կայքերը միլիոնավոր այցելուներ են գրավում, որոշ կայքէջեր նաև լեզուն փոխելու հնարավորություն ունեն, իսկ «Google Translate»–ը հնարավորություն է տալիս թարգմանել անհասկանալին։

14. քասթինգ և խելացի գլուխների «որս» ցանցում,

Գեյթսը ենթադրում էր, որ մարդիկ համացանցում կգտնեն արհեստավարժ մասնագետներ թափուր աշխատատեղերի համար։ «HeadHunter» և «Linked In» պորտալներն ասվածի լավագույն վկայություններն են։ Այսօր մարդիկ համացանցով աշխատանք ու աշխատողներ են փնտրում, որն էլ մեծացնում է համաշխարհային տնտեսության արդյունավետությունը։

15. համատեղ աշխատանք նախագծերի վրա անմիջապես համացանցում,

Այսօր կազմվող առցանց նախագծերի մասնակիցներից շատերը նույնիսկ չեն տեսել իրար, սակայն հաջողությամբ համագործակցում են։

16. «աութսորթինք» և վենչուրային ֆինանսավորում,

Գեյթսը հավատում էր, որ երբևէ ընկերությունները կարող են համացանցի միջոցով գտնել և ֆինանսավորել հավանած նախագծերը, ինչպես նաև անցկացնել գովազդային արշավներ։ Այդպես էլ եղավ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը