Քաղաքական

01.05.2015 13:24


Նաիրիտցիների հաջորդ բողոքի ակցիան՝ երեքշաբթի՝ Բաղրամյան 26–ի դիմաց

Նաիրիտցիների հաջորդ բողոքի ակցիան՝ երեքշաբթի՝ Բաղրամյան 26–ի դիմաց

Ինչպես ավելի վաղ գրել էինք, այսօր՝ ժամը 11.00–ին, նաիրիտցիները հավաքվել են Ազատության հրապարակում՝ բարձրաձայնելու իրենց պահանջները։

Քիչ առաջ «7օր»–ի հետ զրույցում գործարանի աշխատակիցները տեղեկացրին, որ զուր սպասելով Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, որը, նրանց տեղեկություններով, լինելու էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում՝ մասնակցելու կայանալիք միջոցառմանը, երթով շարժվել են Հանրապետության հրապարակ։ Այնտեղից էլ նաիրիտցիներն աստիճանաբար սկսել են ցրվել։

Տեղեկացանք նաև, որ գործարանի ներկա ու նախկին աշխատակիցները հերթական բողոքի ակցիան կիրականցնեն երեքշաբթի՝ ժամը 11.00–ին, ՀՀ նախագահական նստավայրի դիմաց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը