Ուղիղ խոսք

29.10.2009 17:25


Միքայել եպիսկոպոս Աջապահյան

Այս արձանագրություններում մերոնք, իբրև արդարացում, ասում են՝ տեսե՛ք, Ցեղասպանությունը նշված չէ։ Բայց ես ասում եմ, որ շատ ավելի լավ կլիներ, որ նշվեր՝ իբրև Հայաստանի կողմից պահանջատիրություն, որ Հայաստանը չի հրաժարվում Ցեղասպանության հատուցման իր պահանջից: Հայաստանը երբևիցե չպետք է հրաժարվեր Ցեղասպանության նկատմամբ իր պահանջատիրությունից: Դա՝ իբրև փաստարկ, իբրև հաղթաթուղթ, պետք է միշտ լինի հայ-թուրքական հարաբերությունների մեջ: Քաղաքական հարաբերությունները չեն կարող հաստատվել՝ լռելով Ցեղասպանության մասին:

Այս խորագրի վերջին նյութերը