Լրահոս

02.05.2015 16:48


Հրդեհ է բռնկվել հացի փռում

Հրդեհ է բռնկվել հացի փռում

Մայիսի 2-ին, ժամը 13.49-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 16 շենքի 4-րդ հարկից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, հրդեհը բռնկվել է Շիրանարարներ փողոցի թիվ 12 հասցեում գտնվող հացի փռում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.05-ին, մարվել՝ 14.42-ին:

«Էյջ Էյ Փի Թրեյդ» ՍՊԸ-ին պատկանող հացի փռի ծխատարում այրվել է մրի նստվածքը:

Այս խորագրի վերջին նյութերը