Տնտեսական

04.05.2015 12:51


Շրջակա միջավայրին 7.8մլն.դր. հասցված վնաս

Շրջակա միջավայրին 7.8մլն.դր. հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարությունը 20-30.04.2015թթ. հաշվարկել է 7.8մլն.դր.ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 20-30.04.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 3.81 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 48 որոշում և հաշվարկվել է 7.8մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Տավուշի տարածքային ստորաբաժանման կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 32.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի վարույթին հանձնված գործերով կայացվել է 420.0հազ,դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի ութ որոշում և հաշվարկվել է 3.63մլն.դր.ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ից ստացված ապօրինի ծառահատման գործով մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 50.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի վարույթին հանձնված 18 խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման գործով ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3.6հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 75.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 63.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 18.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 300.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 450.0հազ.դր.ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 410.2հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում նմանատիպ խախտման համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 68.87հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Երևանի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 824.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 300.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 773.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 200.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված հողի պահպանման կանոնների խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արարատի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված հողի աղտոտման համար մեկ իրավաբանական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 80.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված հողի պահպանման կանոնների խախտման համար կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 47.2հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ շրջայցերի ընթացքում հայտնաբերված հողի բերրի շերտի օգտագործման կանոնների խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Ընդերքի բնապահպանական և մթնոլորտի վերահսկողության բաժինների կողմից տնտեսվարողի մոտ համատեղ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 1.21մլն.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Երևանի տարածքային բաժնի կողմից վեց տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի վեց որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Արմավիրի տարածքային բաժնի կողմից երեք տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից չորս տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում:

Արարատի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում, իսկ Լոռու տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Տավուշի տարածքային ստորաբաժանման կողմից հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի վարույթին հանձնված երկու գործերով կայացվել է 200.0հազ,դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 47.52հազ.դր.ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կոտայքի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում առգրավված 15 հատ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոցին:

Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 25.0գծմ ձկնորսական ցանց:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 3.7մլն.դրամ:

ՀՀ բնապահպանության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը