Քաղաքական

04.05.2015 15:41


Ինչպես է Չուքասզյանը բանտախցում շփվել Հակոբ Հակոբյանի հետ (տեսանյութ)

Ինչպես է Չուքասզյանը բանտախցում շփվել Հակոբ Հակոբյանի հետ (տեսանյութ)

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակվեցին «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման անդամներ Գեւորգ Սաֆարյանը եւ Գարեգին Չուգասզյանը։ Նրանց ծափահարություններով ողջունեցին հավաքվածները։

«a1plus.am»–ը հայտնում է, որ Գարեգին Չուգասզյանի ինքնազգացողությունը լավ էր, ասաց, որ տրամադրված է մարտական, եւ շարունակելու է նույն ոգով պայքարել։

Հիշեցնենք, որ նա նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ նույն բանտախցում էր։ Հարցին, թե ինչպես էին շփվում, պատասխանեց, որ շփվել են որպես խցակիցներ, սակայն «գեղագիտական տարբերություններ կային»։

ՀԽ անդամները տեղեկացրին, որ միասին կորոշեն, թե ինչպես են շարունակելու պայքարը, եւ մոտակա օրերին կհրավիրեն ասուլիս։

Մանրամասները՝ «a1plus.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը