Լրահոս

04.05.2015 16:51


Մարդուն առևանգելու դեպքով գործը ուղարկվել է ՀՔԾ

Մարդուն առևանգելու դեպքով գործը ուղարկվել է ՀՔԾ

Քաղաքացի Էլմիրա Ն.-ն 2013 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ հիշյալ օրը` ժամը 16:45-ին, իր նախկին փեսա Կարեն Ն.-ն, վերջինիս եղբայրը և նրանց հայրը փողոցից իրեն և դեռահաս թոռնիկներին բռնի ուժով նստեցրել են ավտոմեքենան, տարել Հրազդան քաղաք, որտեղ իրեն խաբեությամբ իջեցրել են ավտոմեքենայից և հեռացել՝ իրենց հետ տանելով թոռնիկներին:

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցված քրեական գործով վարույթը հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է, իսկ որոշման օրինականությունը ստուգվել Կոտայքի մարզի դատախազության դատախազի կողմից:

Հետագայում քրեական գործով կայացված որոշումը վերացվել է և գործի փաստականհանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունըերաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկքննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում էանմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը