Տնտեսական

06.05.2015 13:10


Արտագնա աշխատանքով գումար վաստակող հայերից եկամտահարկ գանձելու օրինագիծն ընդունվեց

Արտագնա աշխատանքով գումար վաստակող հայերից եկամտահարկ գանձելու օրինագիծն ընդունվեց

Այսօր ԱԺ արտահերթ նիստում 65 կողմ, 16 դեմ և 21 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, առաջին ընթերցմամբ ընդունվել է «Եկամտային հարկի մասին» և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագիծը:

Հիշեցնենք, որ համաձայն դրա՝ շինարարական աշխատանք կատարելու համար արտերկիր մեկնած ՀՀ քաղաքացիները պայմանագիր պետք է կնքեն ՀՀ-ում գործող որևէ կազմակերպության հետ, և 13% եկամտահարկն ու 5% տոկոս շահութահարկը վճարեն ՀՀ պետական բյուջե։

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն այս օրենքի անհրաժեշտությունը պատճառաբանել էր հանգամանքով, որ արտերկրում շինարակական աշխատանքներ կատարող մեր հայրենակիցները Հայաստանում որևէ տեղ գրանցված չեն որպես վարձու աշխատող:

Օրենքի ընդունումից հետո նրանք կգրանցվեն ՀՀ համապատասխան գործատուի մոտ, և այդ կազմակերպությունը ծառայություններ կմատուցի դրսի համապատասխան կազմակերպությանը: Այլապես ստացվում է, որ արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները տվյալ պետությանն են եկամտահարկ մուծում: Այս դեպքում միայն մեր երկրում եկամտահարկ կգանձվի, իսկ ՌԴ-ում կազատվեն դրանից,–ասել էր փոխնախարարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը