Աշխարհ

07.05.2015 00:51


ԱՄՆ–ում ամուսնական զույգին դատապարտել են 15 տարվա ազատազրկման լողափում սեքսի համար

ԱՄՆ–ում ամուսնական զույգին դատապարտել են 15 տարվա ազատազրկման լողափում սեքսի համար

ԱՄՆ–ում 20-ամյա կնոջն ու նրա 40-ամյա ամուսնուն անպարկեշտ վարք դրսևորելու համար մեղադրանք է առաջադրվել։ Ամուսնական զույգը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։

«The Daily Mail»–ը գրում է, որ նրանք 2014թ. հուլիսի 20–ին Ֆլորիդայի հանրային լողափում սեքսով են զբաղվել, երբ այնտեղ են եղել նաև այլ հանգստացողներ, այդ թվում՝ երեխաներ։

Տղամարդուն ավելի ծանր պատիժ է սպասվում, քանի որ ավելի վաղ նա 8 տարի ազատազրկման է դատապարտված եղել կոկաինի վաճառքի համար։

Ամուսնական զույգը, սակայն, պնդում է, որ սեքսով չի զբաղվել։ Կինը վստահեցրել է, որ քնած է եղել, իսկ այդ ժամանակ ամուսինը «պարել է» իր վրա՝ փորձելով արթնացնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը