Լրահոս

06.05.2015 22:45


Ցանկացել է կտրել բազկերակները

Ցանկացել է կտրել բազկերակները

Մայիսի 6-ին, ժամը 15.21-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի 19-րդ փողոցի տներից մեկի բնակիչը ցանկանում է կտրել բազկերակները և ցած նետվել պատշգամբից:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Ն. Ա.-ը (ծնվ. 1982թ.) չի վնասել իրեն և գտնվում է ոչ սթափ վիճակում:

***
Մայիսի 6-ին, ժամը 11.02-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի 41-րդ փողոցի տներից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ - փրկարարները Ռ. Ս.ին (ծնվ.1937թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Այս խորագրի վերջին նյութերը