Տնտեսական

18.05.2015 15:34


Տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ

Տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ

Այսօր՝ մայիսի 18-ին Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ խորհրդարանում տեղի կունենան էլեկտրաէներգիայի հարցով լսումներ՝ դրանց կմասնակցեն էլեկտրաէներգիայի սակագների եւ էներգետիկ քաղաքականության համար պատասխանատու բոլոր անձինք։

«Մենք պայմանավորվել ենք այդ մասին դեռեւս ուրբաթ։ Հարցի կարեւորությունը տարաձայնությունների տեղիք չի տալիս։ Եվ ամենակարեւորը, բոլորը ցանկանում են լուծում գտնել, այդ պատճառով պետք չէ այստեղ բաժանվել հակամարտող ճամբարների»,- ասել է Սահակյանը։

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը