Քաղաքական

18.05.2015 23:19


ՀՀԿ խմբակցության ղեկավարը պաշտպանում է Սուրիկ Խաչատրյանին

ՀՀԿ խմբակցության ղեկավարը պաշտպանում է Սուրիկ Խաչատրյանին

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կուսակից, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը գտնում է, որ որդիների քայլերի համար հայրերը պատասխանատու չեն, և Սուրիկ Խաչատրյանի` Սյունիքի մարզպետի պաշտոնից հեռացնելու հարց չի քննարկվել: «Իր տղան կկրի համապատասխան պատիժը և իրավապահները դրա մասին հայտարարություն կտարածեն, քանի որ արդեն քրեական գործընթացը գնում է: Տղան կկրի պատասխանատվություն, ես չգիտեմ` հայրերը որդիների համար ինչո՞ւ պիտի պատասխանատվություն կրեն: Տիգրան Խաչատրյանը չափահաս մարդ է, և եթե իրոք կատարել է հանցագործությունը, ուրեմն՝ կկրի պատասխանատվություն, իսկ մնացած հարցերը չեն քննարկվել, եթե քննարկվեն, կտրվի համապատասխան տեղեկատվություն»,- NewsBook-ի հետ զրույցում ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Խմբ. կողմից– Այս նույն ձևակերպումներով, ի դեպ, մի ժամանակ պաշտպանում էին Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար, ներկայումս Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանին։ Դա արվեց այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ նրա որդին թմրանյութ է ներկրել Հայաստան։ Սպասենք Սուրիկ Խաչատրյանին դեսպան նշանակելուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը