Տնտեսական

19.05.2015 12:34


«Նաիրիտի» աշխատակից. «Նոր փոխտնօրենն առաջինը հետաքրքրվել է՝ պահեստներում ինչ կա» (լրացված)

«Նաիրիտի» աշխատակից. «Նոր փոխտնօրենն առաջինը հետաքրքրվել է՝ պահեստներում ինչ կա» (լրացված)

Բաղրամյան 26–ի դիմաց շարունակվում է նաիրիտցիների բողոքի ակցիան։ Երկու ժամվա ընթացքում նախագահականի դիմումների և նամակների ընդունման բաժնից խոստացել են որևէ պատասխան տալ աշխատակիցներին։

–Պայքարը շարունակվելու է մինչև հարցի ամբողջական լուծում, կլինի դա նախագահականի՛, թե Կառավարությա՛ն մոտ. պայքարի ուղիներն ու եղանակներն անընդհատ կարող են փոխվել,–ասել է «Նաիրիտի» քլորոպրենի արտադրության ավագ մեխանիկ Սամվել Հովհաննիսյանը։

Վերջինը մտահոգություն է հայտնել այն խոսակցությունների վերաբերյալ, որ պարտքի մարումն ուզում են նույն ձևով իրականացնել, ինչկերպ Խորհրդային Միությունում խնայբանկերում գոյացած ավանդները, այսինքն՝ եթե նաիրիտցիները չստանան, կստանան նրանց ժառանգները։

Նաիրիտցիներին մտահոգող հաջորդ հարցը գործարանի գույքի օտարումն է։ Հովհաննիսյանի խոսքերով՝ նոր փոխտնօրեն են ընդունել, որի առաջին քայլն է եղել հետաքրքրվել՝ պահեստներում ինչ կա։ Նա հիշեցրել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի խոսքերը՝ գործարանից գույքը հանելու դեպքում երկու ամսվա ընթացքում պետք է փակվեն աշխատավարձի պարտքերը։ Հովհաննիսյանը նշել է, որ հանված գույքը չյուրացնելու համար նաիրիտցիները պետք է աչալուրջ լինեն, և հսկեն օտարման ողջ ընթացքը։

***

«Նաիրիտի» աշխատակիցները Բաղրամյան 26–ից իջել են ՀՀ ԱԺ շենքի մոտ։ Որոշվել է նաև բողոքի գործողությունը շարունակել վաղը՝ ժամը 13։00–ին, խորհրդարանի շենքի մոտ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը