Քաղաքական

21.05.2015 18:03


Քաղաքացին իր կյանքում արդարության հաստատումը չի տեսնում. Է.Վարդանյանը` Կոստանյանին

Քաղաքացին իր կյանքում արդարության հաստատումը չի տեսնում. Է.Վարդանյանը` Կոստանյանին

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային իրավունքների հանձնաժաղովի նախագահ, ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանը «Գլխավոր դատախազության 2014 թվականի զեկույցի» քննարկմանն անդրադարձավ ՀՀ գլախվոր դատախազ Գևորգ Կոստանյանի ելույթին, որի ընթացքում դատախազն ասել էր, թե բոլոր ջանքերն օգտագործում են երկրում արդարություն հաստատելու համար: ԲՀԿ պատգամավորը հարցրեց, թե ինչո՞ւ նշված արդարությունը տեսանելի չէ: «Գուցե բավարար ջանքեր գործադրված չեն, քաղաքացին իր կյանքում արդարության հաստատումը չի տեսնում»,-ասաց նա:

Պատգամավորն անդրադաձավ նաև ՄԻՊ զեկույցին, որը վերաբերում է Դատախազությանը, որտեղ նշվում է, թե ՔԿՀ-ներում խոշտանգման դեպքերը վեր հանելու և կանխելու ուղղությամբ դատախազությունը քայլեր չի ձեռնարկում, հանգամանքները մանրակիրտ չի ուսնմանսիրում և անհիմն ձգձգում է:

Գլխավոր դատախազը նշեց, թե բոլոր ջանքերի գործադրումը դեռևս չի ենթադրում ցանկալի արդյունքների վրա ազդում: Կոստանյանը նշեց, թե ընդհանուր արդարադատության մասին չի պատրաստվում խոսել, բայց քրեական դատավարության մասով պնդում է, որ չկա որևէ անձ, որը հանցանք է կատարել և չի ենթարկվի քրեական պատասխանատվության:

Անդրադառնալով ՄԻՊ զեկույցին Կոստանյանն ասաց, որ զոհված զինծառայողների ոչ արդյունավետ քննության մասին ՄԻՊ-ը չի կարող տեսակետ հայտնել, քանի որ դրանք այն գործերն են, որոնք դեռևս քննության փուլում են: Նա խորհուրդ տվեց ՄԻՊ զեկույցը չդիտարկել որպես բացարձակ ճշմարտություն, երբ նույնիսկ ՄԻԵԴ-ը իր որոշումները բացարաձակ ճշմարտություն չի ներկայացնում: «Մենք խոսում ենք, որ այո այդ խնդիրները կան և այդ խնդիրների համար միջոցներ ենք ձեռնարկում, այլ հարց է, թե դուք կամ ՄԻՊ պաշտպանը բավարար ենք համարում, թե ոչ»,-ասաց նա:

Էլինար Վարդանյանը ԱԺ-ի հետ համագործակցության մասով հիշեցրեց գլխավոր դատախզին, թե ինչ է ասել ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջ և ինչ է ասել այն խախտել:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը