Լրահոս

22.05.2015 09:52


Ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում

Ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում

Մայիսի 22-ին՝ ժամը 00.27-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջան «Թռչկան» կոչվող ջրվեժի մոտակայքում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի 36 SO 965 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Կ.Ս.) դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:

***

Մայիսի 21-ին՝ ժամը 12.22-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Սուրբ Խաչ» կոչվող տարածքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2121» մակնիշի 31 LO 990 պ/հ (վարորդ` Խ. Մ.) ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը