Լրահոս

22.05.2015 11:21


Հաջորդ շաբաթ ոչ աշխատանքային է երեք օր

Հաջորդ շաբաթ ոչ աշխատանքային է երեք օր

Ըստ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի՝ մայիսի 28-ը՝ Հայաստանի առաջին հանրապետության օրը, համարվում է տոն, և այդ կապակցությամբ հանրապետությունում հայտարարվում է ոչ աշխատանքային օր:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածով՝ ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով: Օրենքի այս կետը չի տարածվում կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամերով աշխատողների վրա:

Համաձայն վերոհիշյալ հոդվածի՝ մայիսի 27-ին աշխատանքային օրվա տևողությունը կկրճատվի մեկ ժամով։ Հաջորդ շաբաթ ոչ աշխատանքային օրեր են համարվում մայիսի 28-ը, 30-ը և 31-ը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը