Աշխարհ

22.05.2015 21:20


Պեղված աշխատանքային հնագույն գործիքները մարդուց ավելի հին են (լուսանկարներ)

Պեղված աշխատանքային հնագույն գործիքները մարդուց ավելի հին են (լուսանկարներ)

Հետազոտողների միջազգային խումբը հայտարարել է աշխարհում ամենահին աշխատանքային քարե գործիքների պեղման մասին։ «Վեստի»–ի փոխանցմամբ՝ դրանք հայտնաբերվել են Քենիայի Թուրքանա լճի ափից։ Գործիքների տարիքը հաշվվում է 3,3 մլն, որն էլ նշանակում է, որ նրանք մոտ 700 հազ տարի ավելի մեծ են ավելի վաղ գտնված, առաջին Հոմո ներկայացուցիչների կոմից պատրաստված գործիքներից։Գտածոն նկարագրվել է «Nature» ամսագրում։

«Սա վիթխարի բացահայտում է»,–ասել է Ֆրանսիայի գիտահետազոտական ազգային կենտրոնի դոկտոր Նիք Թեյլորը։

Հնագետները, սակայն, չգիտեն՝ ովքեր են այդ գործիքները ստեղծողները։Մինչ այժմ հայտնի է, որ աշխատանքային առաջին գործիքներն սկսել է օգտագործել արդեն ճարտար նախամարդը՝ Հոմո հաբիլիսը։ Սակայն հայտնաբերված գործիքների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քիչ հավանական է, որ նա սարքած լինի դրանք։

Բացի գործիքներից՝ Եթովպիայի տարածքից գտնվել են նաև կենդանիների ոսկրեր, որոնք թվագրվում են 3,39 մլն տարով։ Գիտնականները ենթադրում են, որ 3,3 մլն տարեկան գործիքները ստեղծվել են Հոմո հաբիլիսից ավելի պարզունակ տեսակի կողմից։

Թեյլորը գործիքները ստեղծողների մի քանի հավանական թեկնածուներից առանձնացրել է Հոմինին–քենիանթրոփուսին, որի մնացորդները հայտնաբերվել են գտածոների մոտ, և Արևելյան Աֆրիկայում տարածված Ավստրալոփիթեքուսին։

Թեյլորը նշել է, որ այդ տեսակներից և ոչ մեկը չի համարվում շատ խելացի. նրանք համատեղել են մարդու և կապկի գծերը և ունեցել փոքր ուղեղ։ Սակայն գտածոն ենթադրությունների հիմք է տվել, որ գործում, այնուամենայնիվ, այս նախամարդիկ ավելի հմուտ են եղել, քան ընդունված է կարծել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը