Քաղաքական

22.05.2015 16:05


Տեսանկարահանող սարքեր չե՞ն եղել

Տեսանկարահանող սարքեր չե՞ն եղել

Գաղտնիք չէ, որ մեր հանրապետության գրեթե բոլոր փողոցներում ու գրեթե ամեն քայլափոխի տեսանկարահանող սարքեր են տեղադրված։

Մայիսի 20-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում, «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պահին գտնվել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, վերջինիս օգնականն ու վարորդը, հրազենային կրակահերթ է արձակվել Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում։ Այսպիսի հաղորդագրություն էր տարածվել Քննչական կոմիտեի կողմից։

«7օր»–ը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանից հետաքրքրվել է՝ ճանապարհի այդ հատվածում տեսանկարահանող սարքեր չե՞ն եղել։

–Ավելին, քան հրապարակվել է նախաքննության արդյունքների մասին, այս պահին ասել չեմ կարող,–պատասխանել է նա։

Հետաքրքրվել ենք նաև՝ հրապարակվելո՞ւ են կրակոցներից հետո «Լեքսուս LX 570» ավտոմեքենայի ներսում արված, հատկապես վարորդի նստատեղի լուսանկարները, որպեսզի հասկանալի դառնա, թե դիմապակուն կպչելուց հետո փամփուշտներն ուր են հասելիշեցնենք, որ Քննչական կոմիտեն ներկայացրել էր մեքենայի արտաքին հատվածը և հետևի նստատեղերը պատկերող լուսանկարները միայն)։

–Նախաքննության ավարտին,–ասել է Ս. Տռուզյանը։

Մեր ճշտող հարցին՝ այսինքն, նախաքննության ավարտին այդ լուսանկարները կհրապարակվե՞ն, նա ավելացրել է։

–Ըստ անհրաժեշտության՝ կհրապարկվեն։ Հիմա քննություն է ընթանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը