Աշխարհ

23.05.2015 19:07


Կրծքկալներից կամուրջը կկապի Վոլգայի ափերը

Կրծքկալներից կամուրջը կկապի Վոլգայի ափերը

Նիժնի Նովգորոդում կրծքկալներից պատրաստված կամուրջ կհայտնվի՝ կրծքի քաղցկեղի դեմ պայքարին նվիրված ակցիայի շրջանակներում։

Ինչպես գրում է «Վեստի»–ն, արտասովոր կառույցն իրար կկապի Վոլգայի երկու ափերն արդեն այս տարվա օգոստոսին։ Ակցիայի նախաձեռնողը «Միսս Նիժնի Նովգորոդ» բյուրոյի ղեկավար Եկատերինա Չուդակովան է, որը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սա Վոլգայի վրայով առաջին կրծքկալներից կամուրջն է։ Կհարցնեք՝ ինչո՞ւ եք դա անում։ Պատասխանում ենք՝ որ դուք ապրեք երկար ու երջանիկ։ Ասում ենք «Ոչ» կանանց թիվ 1 թշնամուն՝ կրծքի քաղցկեղին»։

Չուդակովան իր համերկրացի կանանց կոչ է արել բերել իրենց հին կրծքկալներն ընկերության գրասենյակ։ Դրանք սկսել են հավաքվել արդեն մայիսի 20–ից։

Ակցիային կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։ Բացի այդ, մասնակիցները կարող են մամոգրաֆիական հետազոտություն անցնել քաղաքի համապատասխան բուժհիմնարկներում։ Ակցիայի կազմակերպչի խոսքերով՝ ոչ բոլոր կանայք պատկերացում ունեն կրծքի քաղցկեղի վտանգավորության մասին, և ոչ բոլորը հնարավորություն ունեն համապատասխան հետազոտություն անցնելու։

«Մեր ակցիան կլուծի այդ խնդիրները։ Նախաձեռնությանն աջակցել են Նիժնի Նովգորոդի Առողջապահության նախարարությունը և քաղաքի առաջատար կլինիկաները»,–ասել է Չուդակովան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը