Լրահոս

24.05.2015 10:18


Ծառն ընկել է ավտոճանապարհին

Ծառն ընկել է ավտոճանապարհին

Մայիսի 23-ին, ժամը 21.24-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆուչիկի փողոցում՝ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մոտակայքում ծառն ընկել է ավտոճանապարհին, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:

Կանաչապատման ծառայության տնօրենի կողմից տրված տեղեկության համաձայն՝ ս.թ. մայիսի 24-ին կկատարվեն համապատասխան աշխատանքներ:

***

Մայիսի 23-ին, ժամը 20.40-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Տպագրիչների փողոցում ծառի ճյուղերը պոկվել, ընկել են ավտոմեքենայի և ճանապարհի վրա, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ավտոճանապարհից հեռացրել են ծառի ճյուղերը: Ավտոմեքենայի վրա ընկած ճյուղեր չեն հայտնաբերել:

Այս խորագրի վերջին նյութերը