Լրահոս

25.05.2015 12:49


Ավտոմեքենան հայտնվել է ձորում

Ավտոմեքենան հայտնվել է ձորում

Մայիսի 24-ին՝ ժամը 19.56-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի վերջին ոլորանին` «Հաղարծին» ռեստորանային համալիրի մոտակայքում, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին` առաջին ոլորանին, «Նիսսան» մակնիշի 34TF757 պետհամարանիշի (վարորդ Ա. Թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում (մոտ 1 մ):
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը