Լրահոս

25.05.2015 13:53


Կապան-Գորիս ավտոճանապարհին բախվել են «Գրանդ Չերոկի»–ն և «Ֆորդ տրանզիտ»–ը

Կապան-Գորիս ավտոճանապարհին բախվել են «Գրանդ Չերոկի»–ն և «Ֆորդ տրանզիտ»–ը

Մայիսի 24-ին՝ ժամը 19.53-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Մ2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Կապան 40-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Կապան 40-րդ կմ-ում բախվել են և այնուհետև դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 5 մ) «Գրանդ Չերոկի» մակնիշի 34VS248 պետհամարանիշի և «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 34MՏ539 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1964թ. ծնված Մ. Շ.-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ տուժածներ Ա. Մ.-ն և անձը չպարզված քաղաքացին հրաժարվել են բուժօգնությունից:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազ բալոնների փականը:

Այս խորագրի վերջին նյութերը