Մեկնաբանություն

26.05.2015 12:53


Լիսկան ու Օֆշորի Տիկոն անցել են հակագրոհի

Լիսկան ու Օֆշորի Տիկոն անցել են հակագրոհի

ՀՀԿ–ի գաղափարական թևի առաջամարտիկներն անցել են հակագրոհի գացվում է, որ Բաղրամյան 26–ում լրջորեն պատրաստվում են սահմանադրական փոփոխություններին)։

Լիսկայի տղայի մասնակցությամբ ծեծկռտուքի պատմությունը սահուն կերպով վերածվեց Լիսկայի դեմ մահափարձի էժանագին դետեկտիվի։

Ճիշտ է, որևէ մեկը չի հավատում, որ մեկ տասնյակից ավելի փամփուշտի արձակման դեպքում Սյունիքի մարզպետը կարող էր ողջ մնալ, բայց դա արդեն էական չէ։

Էականն այն է, որ իր «Լեքսուսի» վրա արձակված կրակոցների օգնությամբ Լիսկան մեղադրյալից մտել է զոհի իմիջի մեջ, ու հիմա իրավապահ մարմինները սկսել են հարցաքննել բոլոր նրանց, ովքեր տուժել են Լիսկայից՝ փորձելով տուժածներին դիտարկել որպես պոտենցյալ հանցագործներ՝ «Լեքսուսի» վրա կրակողներ։

Այդպիսով Լիսկան, Բաղրամյան 26–ի բարձր հովանու ներքո, անցել է հակագրոհի։

Լիսկայից հետ չի մնում նաև նրա կուսակից ընկերը՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ Օֆշորի Տիկոն։

Ինչպես տեղեկանում ենք «Հետք» պարբերականից, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանն ընդդեմ գործարար Փայլակ Հայրապետյանի հայցադիմում է ներկայացրել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով պարտավորեցնել Փայլակ Հայրապետյանին «shamshyan.com» էլեկտրոնային զանգվածային լրատվական միջոցով հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաև Փայլակ Հայրապետյանից հօգուտ Տիգրան Սարգսյանի բռնագանձել 1 մլն դրամ՝ որպես բարոյական վնասի հատուցում, և դատական ծախսերը՝ ներառյալ փաստաբանի վարձատրության գումարը:

Համաձայնե՛ք, որ սա արդեն լկտիության գագաթնակետն է։ Մարդ, ով պետք է դատարան ներկայանար այլ կարգավիճակով, ու այլ կարգի բաներ խոսեր, հանդես է գալիս բարոյական վնասի փոխհատուցման հայցով։ Այո՛, այո՛, ԲԱ–ՐՈ–ՅԱ–ԿԱ՛Ն...

Հայաստանը միլիարդավոր վարկերի տակ մտցրած, աղքատների թիվը 50 տոկոսով ավելացրած, տնտեսական անկման համաշխարհային ռեկորդ սահմանած, հազարավոր բիզնեսների փակման գաղափարախոս դարձած, «ատկատների» և կեղծ «տենդերների» մեծն մասնագետ եղած (համաձայն Սերժ Սարգսյանի գնահատականի), մի քանի հարյուր հազար մարդու արտագաղթի պատճառ դարձած, բիոզուգարանային պատմության մեջ թաթախված և վերջապես օֆշորային սկանդալի անմիջական մասնակից դարձած անձը խոսում է բարոյականությունից ու բարոյական վնասի փոխհատուցում պահանջում։ Այսպիսով, Տիգրանը Լիսկայի պես ուզում է մեղադրյալից վերածվել տուժողի ու զոհի։

Օֆշորի Տիկոն, փաստորեն, ԱՄՆ–ից էլ է շարունակում վնաս տալ Հայաստանին։ Դատական համակարգը նրա հայցով հայտնվել է շատ ծանր վիճակի մեջ։

Առանց այն էլ դատական իշխանությունը շատ ցածր լեգիտիմություն ունի հանրության մոտ։ Ու եթե նախկին վարչապետի հայցադիմումը բավարարվի, ու գործարար Փայլակ Հայրապետյանին պարտադրեն բարոյական փոխհատուցում տալ Տիգրան Սարգսյանին, ապա դատական իշխանության հուղարկավորությունը պետք է տեղում կազմակերպել։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Մնում է, որ Երևանի փողոցներում կանգնող մարմնավաճառները բարոյական վնասի փոխհատուցում պահանջեն երևանցիներից՝ իրենց պուտանկա անվանելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը